Google-ը պատրաստվում է թողարկել երկրորդ սերնդի Pixelbook-ը
Բջջային սարքավորումների և գաջեթների մասին առաջնային տեղեկություններ հաղորդող լրագրող Էվան Բլասը տեղեկացնում է, որ Google ընկերությունը 2018-ի աշնանը կհայտարարի երկրորդ սերնդի Pixelbook քրոմբուքի թողարկման մասին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բլասը պնդում է նաև, որ միաժամանակ որոնողական հսկան կներկայացնի Pixel 3 և 3 XL սմարթֆոնները, Pixel Buds ականջակալները և Pixel ապրանքանիշի ներքո թողարկվող սմարթ ժամացույցը:
Ինսայդերը պնդում է, որ շնորհանդեսը կկայանա հոկտեմբերին:
Ավելի վաղ Բլասը բացահայտել էր Samsung Galaxy S8 սմարթֆոնի մասին տվյալները նախքան գաջեթի պաշտոնական շնորհանդեսը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ համացանցում հրապարակվել էին Samsung-ի հզորագույն պլանշետի լուսանկարները: