Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար
2018 թվականի փետրվարի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից ՀՀ ՔԿ ԵՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ուղարկվել քաղաքացու կողմից Շենգավիթ վարչական շրջանի դատախազին հասցեագրված դիմումը՝ Երևան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անօրինականություններ և յուրացումներ կատարելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված ծավալուն քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական […]