Աշոտ Նաջարյան․ ««ՊՆ-ի «Լեռնային Հայաստան» առողջարանի տնօրենը զենքով, ծեծով ու սպառնալիքով խլեց իմ բիզնեսը»
Աշոտ Նաջարյանը «Հետք»-ի խմբագրություն եկավ իշխանափոխությունից հետո: Ինը տարի լռելուց հետո նա որոշել էր գալ ու պատմել իր կորցրած բիզնեսի մասին: Աշոտն այսքան ժամանակ վախեցել է բարձրաձայնել, որ իր բիզնեսը խլել է Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Կորյուն Եղիազարյանը, ով իր շրջանակներում հայտնի է «Սերժի Արո» անունով։