1,8 միլիարդ դրամ՝ ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների ձեռքբերման համար
ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերին ձեռք է բերվել 310 միլիոն ծխախոտի, 41 միլիոն ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշներ և 800 միլիոն դրոշմապիտակներ: Սակայն կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ գնել 100 միլիոն տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշներ և 400 միլիոն դրոշմապիտակներ: