ՊՍԺ-ն ցանկանում է գնել Միլանի դարպասապահ «Դոնարումային»
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման շարունակում է մնալ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, հայտնում է «Sky Sports»-ը:
Փարիզցիները ցանկանում են գնել իտալացուն այն դեպքում, եթե Ալֆոնս Արեոլյա տեղափոխվի «Ռոմա»: Այսպիսով Դոնարուման կարող է դառնալ Ջանլուիջի Բուֆֆոնի փոխարինողը: Ի դեպ վերջինս ևս մի քանի շաբաթ առաջ է տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոնի ճամբար:
Հատկանշական է նաև այն, որ Դոնարումայի և Արեոլյաի գործակալը Մինո Ռայոլան է: