Pininfarina-ն պրեմիերայից մեկ շաբաթ առաջ ցուցադրել է իր 2000 ձիաուժ հզորությամբ հիպերքարի նոր պատկերները
Հնդկական Mahindra խմբին պատկանող Automobili Pininfarina ընկերությունը հրապարակել է իր առաջին մոդելը՝ PF0 էլեկտրական հիպերքարը պատկերող հերթական թիզերները:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նախնական տվյալների համաձայն՝ մեքենայի նախատիպի դեբյուտը կկայանա հաջորդ շաբաթ Monterey Car Week միջոցառման ժամանակ:
Pininfarina PF0 կուպեն կհամաալրվի 4 էլեկտրաշարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 2000 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը հիպերքարը կարող է զարգացնել 2 վայրկյանում: Առավելագույն արագությունը կկազմի 402 կմ ժամ: Էլեկտրամեքենան մեկ լիցքավորմամբ կկարողանա 500 կմ տարածություն անցնել:
Մեքենան սերիական արտադրության կներկայացվի 2020 թվականին: Ենթադրվում է, որ նման մեքենան կարժենա շուրջ 2 մլն եվրո:
Pininfarina-ն Mahindra Group-ի կազմում ընդգրկվել է 2015-ին: Հնդկական հոլդինգն ընկերության բաժնետոմսերի 76.06 տոկոսը ձեռք է բերել 168 մլն եվրոյով: