Գագիկ Ծառուկյանի «Փարավոն»-ը դատախազությանը 30 մլն դրամի ծառայություններ է մատուցել
Հուլիսի 2-ին Երևանում կայացել էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի
նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի
Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական
ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակություններ:
Հայաստանում կոռուպցիայի հակազդման միջպետական հերթական նիստն անցկացնելու
կապակցությամբ ծախսվել է մոտ 29 մլն դրամ: