Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կչեղարկվի հուլիսի 18-ին
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմն ավարտվում է հուլիսի 18-ին, սակայն ահաբեկչական վտանգի առաջացման պարագայում այն կարող է կրկին սահմանվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ տեղեկացրել է թուրք նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել է 2016-ի հուլիսին՝ երկրում ռազմական հեղափոխության անհաջող փորձից հետո: Արտակարգ դրությունը նախ երեք ամսով էր սահմանվել, այնուհետ և պարբերաբար երկարացվել է:
Թուրքական ընդդիմությունը, ինչպես նաև մի շարք ԵՄ առաջնորդներ քննադատել են արտակարգ դրության ռեժիմի շարունակությունը, քանի որ այն սպառնում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին:
«Արտակարգ դրությունը կշարունակվի մինչև հուլիսի 18-ը, սակայն թող ոչ ոք չկարծի, որ ռեժիմի չեղարկումը թուլության նշան է կամ խոցելիության նոր նշան ահաբեկիչների համար», - ասել է Էրդողանի խոսնակը: