Էլիզաբեթ II թագուհին և ամերիկացի նախագահները. պատմությունը՝ լուսանկարներով
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը, որն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, կլինի 12-րդ ամերիկացի առաջնորդը, որի հետ կհանդիպի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին:
Գահակալման 66 տարվա ընթացքում թագուհին հանդիպել է Միացյալ Նահանգների բոլոր նախագահների հետ՝ բացառությամբ Լինդոն Ջոնսոնի: Այս մասին գրում է BBC-ն և ուշագրավ ֆոտոշարք ներկայացնում թագուհու և ԱՄՆ նախագահների հանդիպումներից:
1. Թագուհին նախագահ Դուայթ Էյզենհաուերի հետ Ապիտակ տանը 1957-ին կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ:
2. Բուքինգհեմյան պալատում 1961-ին բանկետ է կազմակերպվել՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և առաջին տիկին Ժակլին Քենեդիի այցելության:
3. Թագուհին և այն ժամանակ վարչապետ Էդվարդ Հիթը՝ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ հանդիպմանը 1970-ին:
4. Թագուհին պարում է նախագահ Ջերալդ Ֆորդի հետ ԱՄՆ անկախության հռչակման 200-ամյակի տոնակատարությանը Սպիտակ տանը 1976-ին:
5. Թագուհին նախագահ Ջիմմի Քարթերի հետ Բուքինգհեմյան պալատում 1977-ին:
6. Թագուհին ձիավարում է նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ միասին Վինձոր ամրոցի այգում 1982-ին:
7. Թագուհին նախագահ Ջորջ Բուշ ավագի հետ Վաշինգտոնում 1991-ին:
8. Նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարիի հետ ներկայացել է Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընդունելությանը 2000 թվականին:
9. Նախագահ Ջորջ Բուշ կրտսերը թագուհուն ընդունում է Սպիտակ տանը 2007-ին:
10. Թագուհին և Ֆիլիպ արքայազնը նախագահ Բարաք Օբամայի և առաջին տիկին Միշել Օբամայի հետ Բուքինգհեմյան պալատում 2011-ին: