ՀՔԱՎ: ՀՀ Ոստիկանությունը ցուցարարին ևս 60.000 ՀՀ դրամի փոխհատուցում կտրամադրի
Այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը որոշեց, որ ՀՀ Ոստիկանությունը ևս 60.000 ՀՀ դրամ պատճառված վնասի փոխհատուցում կտրամադրի ցուցարար Տարոն Սիրադեղյանին: Հիշեցնենք՝ վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին […]