Maserati-ն Գուդվուդում ներկայացրել իր նորագույն մոդելները (լուսանկարներ)
Բրիտանական Գուդվուդում անցկացվող արագության 25-րդ փառատոնի ժամանակ կկայանա Maserati Levante GTS մոդելի համաշխարհային պրեմիերան:
Ինչպես հայտնում է Euromag-ը, նոր մոդելը ներկայացնում է նույն շարքը, ինչ և Levante Trofeo-ն, որի եվրոպական դեբյուտը նույնպես կայացել է Գուդվուդի փառատոնում հուլիսի 12-ին: Ընկերությունը հայտարարել է, որ մոդելային շարքը կթողարկվի 2019-ին:
Արագության փառատոնը ժայռամագլցման ամենամյա մրցումներ են, որ 1993-ից ի վեր իրականացվում են պատմական մրցարշավային մեքենաների մասնակցությամբ:
Նորագույն Levante GTS և Levante Trofeo մոդելները փառատոնի հյուրերին դիմավորում են իտալական շքեղ դասի մեքենաներ արտադրող ընկերության տաղավարի մոտ:
Բացի նորագույն մեքենաներից, իտալական ընկերությունը ներկայացրել է Bulgari ապրանքանիշի հետ համատեղ ստեղծված Octo Retro Maserati GranLusso և GranSport ձեռքի ժամացույցները:
Գուդվուդի արագության փառատոնն անցկացվում է հուլիսի 12-15-ը: