Զբոսաշրջիկներին զարմացրել է Ինդոնեզիայի «կապույտ» հրաբուխը (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզական Ճավա կղզու արևելյան հատվածում հանգստացող զբոսաշրջիկներին ապշեցրել է «կապույտ» հրաբուխը, որի ամբողջ գեղեցկությունը բացահայտվում է միայն գիշերային խավարի մեջ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը Կավահ Իջեն հրաբխի մասին է: Հայտնի է, որ դրա խառնարանից 12 մ բարձրությամբ կրակի շիթեր են արձակվել՝ զբոսաշրջիկներին պարգևելով անմոռանալի տպավորություններ:
Մասնագետների համաձայն՝ կրակի կապույտ գույնն իրականում գազի մեծ քանակությունից է: Երբ ներսում գտնվող գազն արտանետվում է, շփվում թթվածնի հետ ու այրվում, առաջանում է նման կապույտ գույն:
Պարբերականը մանրամասնում է, որ ի տարբերություն մյուս հրաբուխների, որոնց կարմիր լավան երևում է ցերեկը ևս, Կավահ Իջենի կապույտ կրակները տեսանելի են միայն գիշերը: