Կրեմլում շփոթել են երկու Սիմոնյանների հեռախոսահամարները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարելով Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը։