ՆԱՍԱ-ն օգոստոսին կգործարկի Արեգակին հասնող նորագույն զոնդը
ՆԱՍԱ-ն մտադիր է օգոստոսին գործարկել իր Parker Solar Probe տիեզերանավը, որը կլինի նոր սերնդի առաջին սարքը, որն այնքան կմոտենա արևին, որքան երբևէ որևէ սարք չի մոտեցել:
Ինչպես ներկայացնում է The Verge-ը, Solar Probe+ նախագիծը ենթադրում է այնպիսի սարքերի ստեղծում, որոնք կաշխատեն աստղից 10 շառավղից պակաս հեռավորությամբ: Այսպիսով, Parker Solar Probe տիեզերանավը գիսաստղից պետք է գտնվի մոտ 6.4 մլն կմ, այսինքն՝ 9 շառավիղ հեռավորությամբ:
Համեմատության համար նշվում է, որ Մերկուրին, որն արևին ամենամոտ մոլորակն է, գտնվում է դրանից 58 մլն կմ հեռավորությամբ:
Բարձր ջերմաստիճանային պայմաններին (1400 աստիճան՝ ըստ Ցելսիուսի) դիմանալու համար Parker Solar Probe զոնդը կհամալրվի հատուկ ջերմային վահանով, որը 2.4 մետր տրամագիծ է ունենալու: Հաշվարկների համաձայն՝ զոնդի ջերմաստիճանը կկազմի 29.4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Զոնդի արձակումը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 4-ին: