Վարչապետը ծանոթացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, որի ընթացքում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և տնօրեն Մարի Լու Փափազյանը նրան են ներկայացրել այնտեղ ստեղծված պայմանները, կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը: Նշվել է, որ կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան պատանիները ձեռք են բերում արդի թվային …