Նավթոգազը 12 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել Գազպրոմի դեմ
Ուկրաինական «Նավթոգազը» հայց է ներկայացրել ռուսական «Գազպրոմի» դեմ՝ պահանջելով վերանայել գազի տրանզիտի համար սահմանված սակագները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ուկրաինական ընկերության մամուլի ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, հայցը ներկայացվել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: «Նավթոգազը» պահանջում է վերանայել 2013 թվականի մարտից գործող սակագինը և նախնական 11.58 մլրդ դոլարի պահանջ է ներկայացնում՝ չհաշված տոկոսները:
«Նավթոգազի» կոմերցիոն հարցերով գլխավոր տնօրեն Յուրի Վիտրենկոն հայտնել է, որ հայցով պահանջվող գումարի չափը կարող է նվազեցվել, եթե ռուսական ընկերությունը պահի տրանզիտային հզորությունները 2019 թվականից հետո: