Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն. armtimes.com
Armtimes.com-ի տեղեկություններով քննչական կոմիտեն ձերբակալել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Էդուարդ Բաբայանը կասկածվում է ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ (ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով): Հիշեցնենք, որ նրա անունը պարբերաբար կապվում է աղմկոտ դեպքերի հետ: armtimes.com