Սերենա Ուիլյամսը հաղթել է Ուիմբլդոնի մեկնարկային խաղում և դուրս եկել երկրորդ շրջան (տեսանյութ)
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ուիմբլդոնի երկրորդ շրջան:
Մրցաշարի առաջին շրջանի խաղում 25-րդ ռակետը երկու սեթում հաղթել է հոլանդուհի Արանչա Ռուսին 7:5, 6:3 հաշիվներով:
Հանդիպումը 1 ժամ 27 րոպե է տևել: Ուիլյամսը թույլ է տվել 1 կրկնակի սխալ և 9 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը: Ռուսի ակտիվում 1 էյս կա և 2 բրեյք:
Ուիմբլդոնի երկրորդ շրջանում Ուիլյամսը կխաղա Թերեզա Շմիտկովա (Չեխիա)- Վիկտորիա Տոմովա (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:
Նշենք` Լոնդոնում ընթացող մրցաշարի առաջին շրջանում հաղթանակներ են տարել նաև Վինուս Վիլյամսը, Կարոլինա Վոզնյացկին, Վիկտորիա Ազարենկոն, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Էլինա Սվիտոլինան պարտվել է և դուրս մնացել հետագա պայքարից: