Կեղծելով բնակիչների ստորագրությունները և փոստատարներից առձեռն ստանալով գումարներ` սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները յուրացրել են շուրջ 14.640.000 դրամ
Հունիսի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարում: