«Ոչ մի տեսակի վախ չունեմ»․ Շիրակի մարզն արդեն 3-րդ փոխմարզպետն ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր 29-ամյա Արա Մելիքջանյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։ Նա թվով 3-րդ փոխմարզպետն է։ Արա Մելիքջանյանը 2013 թվականից «Լոգոս» հասարակական կազմակերպության նախագահն է։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից , նոր փոխմարզպետն ավարտել է Հոնկոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի համակարգչային հետազոտությունների բաժինը՝ հեռաուսուցմամբ, այն հաստատված է «Օքսֆորդի» համալսարանի քննական հանձնաժողովի կողմից: …