Պաշտոնական. Սոկրատիսը «Արսենալի» ֆուտբոլիստ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:
Տրանսֆերի մասին հայտարարել է «Արսենալի» մամուլի ծառայությունը: Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել, սակայն մանրամասներ դեևս չեն հրապարակվել: Սոկրատիսը կխաղա 5 համարի մարզաշապիկով:
Անցած մրցաշրջանում Պապաստատոպուլոսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում: Ի դեպ Սոկրատիսը և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»: