Աշխարհի «սեւ առաջնություն»՝ ֆուտբոլային գերտերությունների համար
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լի է անակնկալներով: Թերեւս քչերի մտքով կանցներ, որ բազմաթիվ հանդիպումներ աներեւակելի ելք կունենան, որոնց արդյունքում ֆավորիտները մեկը մյուսի հետեւից պարտություն կկրեն ու հրաժեշտ կտան քառամյակին ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը: Անհաջողակների սեւ ցուցակն առաջինը բացեց արդեն աշխարհի նախկին չեմպիոն Գերմանիան, որը չկարողացավ հաղթահարել անգամ խմբային փուլը: Այնուհետեւ նրան միացան Արգենտինան՝ իր առաջատար …