Գագիկ Ծառուկյան. «Ամեն տարի Հայաստանի մարզերում մարզադպրոց ենք բացելու»
Հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից մեկում՝ Հրազդանում, տասնամյակներ շարունակ ոչ մի լողավազան չէր գործում: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի պիոներպալատի լողավազանը անգործության էր մատնված ու անգործությունից հայտնվել էր փլուզման վտանգի առջեւ: Հրազդանցիները դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այդ լողավազանը հիմնանորոգելու եւ լողի մարզադպրոց ստեղծելու խնդրանքով: Երեկ կայացավ լողավազանի եւ մարզադպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա …