45-ամյա Վանեսա Պարադին ամուսնացել է
Ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին ամուսնացել է: Ինչպես գրում է Life.ru-ն, 45-ամյա Պարադիի ընտրյալը ռեժիսոր և սցենարիստ Սեմյուել Բենշետրին:
Դերասան Ջոնի Դեփի նախկին քաղաքացիական կինը հունիսի 30-ին գաղտնի հարսանեկան արարողությամբ ամուսնացել է Փարիզի մոտակայքում: Նրանց պսակադրությանը հրավիրված են եղել միայն ամենամտերիմները:
Նշվում է, որ Պարադին առաջին անգամ է պսակադրվել: Բենշետրիի հետ նա հանդիպում էր 2016 թվականից, իսկ մոտալուտ հարսանիքի մասին լուրերը սկսել էին տարածվել հունվարից:
Պարադին և Դեփը միասին ապրել են 14 տարի և երկու երեխա ունեն՝ Լիլի-Ռոուզը և Ջեքը: Նրանք այդպես էլ պաշտոնապես ամուսնացած չեն եղել և բաժանվել են 2012-ին: