Կիմ Չեն Ընը զորամաս է այցելել ռուսական Lada Priora մեքենայով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զորամաս է այցելել ռուսական արտադրության Lada Priora մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով հարավկորեական գործակալությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ ղեկավարը մուգ կանաչ գույնի ավտոմեքենայով այցելել է Սինդո շրջանում գտնվող կղզու զինվորական կառույցը: Ինչպես երևում է հրապարակված լուսանկարում, հյուսիսկորեացի նախագահը նստած է եղել սեդանի հետևի նստելատեղին:
Lada Priora-ն մոդելային շարքի ամենից շատ վաճառվող մեքենան է, սակայն «ԱվտոՎԱԶ» գործարանը մայիսին հայտարարել էր, որ այն արտադրությունից հանվելու է այս տարվա հուլիսին: