ԱԱ-2018. Խորվաթիան և Դանիան հաղթողին չորոշեցին հիմնական ժամանակում (տեսանյութ)
Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Դանիա հանդիպման հիմնական ժամանակը:
90 րոպեների ընթացքում թիմերը ոչ-ոքի գրանցեցին` 1:1: Թիմերը կփորձեն հաղթողին պարզել լրացուցիչ ժամանակում:
Հանդիպումը բավականին հախուռն սկսվեց, արդեն 4-րդ րոպեին թիմերը մեկական գոլ էին փոխանակել: Առաջին րոպեին Դանիայի ընտրանու կազմում աչքի ընկավ Յորգերսենը: Նրան 4-րդ րոպեին պատասխանեց Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը: Դրանից հետո խաղի տեմպը կոտրվեց և թիմերը աչքի չընկան լավ խաղով: