Հարի Փոթերի մասին գիրքը աճուրդում վաճառվել է 74 000 դոլարով
Բրիտանուհի վիպասան Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը Bonhams աճուրդում վաճառվել է 74 000 դոլարով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, գրքի նմուշն ուղղագրական սխալներ է պարունակում, քանի որ ընդգրկված է հրատարակված առաջին տպաքանակի կազմում: Բացի այդ, գրքում հեղինակի անունը գրված է Ջոան Ռոուլինգ, ոչ թե Ջ. Ք. Ռոուլինգ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական Թեթֆորդ քաղաքի տնից գողացել էի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը, որի արժեքը կազմում է 40 000 ֆունտ ստերլինգ: