ԱԱ-2018. Շվեդիան խոշոր հաշվով հաղթեց Մեքսիկային (տեսանյութ)
Ավարտվեց ԱԱ-2018-ի F խմբի երրորդ տուրի Մեքսիկա-Շվեդիա հանդիպումը:
Շվեդները խոշոր հաշվով հաղթեցին Մեքսիկայի ընտրանուն, հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով: Սակայն Մեքսիկան ևս անցավ փլեյ-օֆ, քանի որ խմբի մյուս խաղում Գերմանիայի ընտրանին անակնկալ պարտություն կրեց Հարավային Կորեայից 0:2 հաշվով:
Շվեդիայի կազմում աչքի են ընկել Աուգուստինսոնը 50-րդ րոպեին, Գրանքվիստը 62-րդ րոպեին: Իսկ Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ Ալվարեսը 74-րդ րեպին գրավեց սեփական դարպասը:
Տեսանյութն՝ այստեղ: