Կազանում վերամբարձ կռունկն ընկել է 18-հարկանի շենքի վրա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում վերամբարձ կռունկն ընկել է մասամբ բնակեցված 18-հարկանի շենքի վրա, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Թաթարստանի Հանրապետության գլխավոր վարչությանը։
Նշվում է, որ կռունկավարն ինքնուրույն կարողացել է դուրս գալ խցիկից ու ցած իջնել, նրան ցուցաբերվել է բուժօգնություն։
Առայժմ հայտնի չեն կռունկի անկման պատճառները։ Հայտնի է, որ այն վնասել է շենքի արտաքին հատվածն ու 14-րդ, 15-րդ և 16-րդ հարկերի բնակարանների պատշգամբները։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Բնակիչների տարհանման կարիք նույնպես չի զգացվել։