ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունն արդեն հասանելի է arils.am-ում
ՀՀ արդարադատութան նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն թարգմանությանն այսուհետ կարող եք ծանոթանալ նաև ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arils.am կայքում:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունը հասանելի է նաև ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moj.am, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքում՝ http://agent.echr.am/home.html :