Զինվորի մայրը պնդում է, որ որդուն բանակում ծեծել են և փորձել են սպանել
Կառավարության շենքի դիմաց զինվորի մայր Արուսիկ Մարտիրոսյանը պնդում է, որ իր որդուն՝ Նվեր Մարտիրոսյանին, Մարտակերտի զորամասում ծեծի են ենթարկել:
Նա հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի ներկայացնի մանրամասները:
Նշենք, որ այս պահին կառավարությունն արտահերթ նիստ է անցկացնում:
«Տեսեք, թե ինչպես են վերաբերվում զինվորին և զինվորի մորը»,- ասաց և նշեց, որ բացի այն, որ իր տղային ծեծել են, նրան փորձել են սպանել:
Արուսիկ Մարտիրոսյանը նաև նշում է, որ ինքը միայնակ մայր է, իր տղային էլ ողնաշարի խնդրով զորակոչել են բանակ: