Ստրասբուրգում սկսվել է է ստորագրահավաք՝ Ալիևի անձնական օգտագործման լաքեյների՝ Ագրամունտի և Կոստայի հրաժարականի պահանջով. Նաիրա Զոհրաբյան
Ստրասբուրգում սկսել են ստորագրահավաք սենատոր Պեդրո Ագրամունտի և կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրիա Զոհրաբյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այս պահին Ստրասբուրգում եվրոպական ռեֆորմիստների մեր խումբը սկսել է ստորագրահավաք` Ալիևի անձնական օգտագործման լաքեյների` իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտի և կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով։
Չնայած մեկ տարի առաջ մենք հասանք նրան, որ Ագրամունտը հեռացվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, սակայն նա չպետք է մնա անգամ ԵԽԽՎ շարքային պատգամավոր։
Վստահ եմ,որ անհրաժեշտ ստորագրությունները շատ արագ կհավաքենք, և ուզում եմ հուսալ, որ իսպանական պատվիրակությունը չի համառի և կստիպի պատվիրակության երկու խոշոր կոռուպցիոներներին վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։
Ալիևի նավթադոլարային թմրասեղին նստած բոլոր կոռուպցիոներները պետք է հեռանան»,-ասված է գրառման մեջ։