Երևանում մեկնարկել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը. Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը
Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: Հայաստան են ժամանել անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը:
Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նիստի ավարտին տեղի կունենա Կազմակերպությունում ՀՀ նախագահության փոխանցման արարողություն: