Մաթեո Կովաչիչի կատարած 79 փոխանցումն էլ ճշգրիտ է եղել Իսլանդիայի հետ խաղում
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը փոխանցումների տպավորիչ վիճակագրություն է գրանցել Իսլանդիայի հետ խաղում (2:1):
Կովաչիչի բոլոր փոխանցումները ճշգրիտ են եղել` 79/79:
Այս մասին հայտնում է «Squawka»-ն:
«Ռեալի» ֆուտբոլիստը, հիշեցնենք, փոխարինվել է հանդիպման 81-րդ րոպեին, իսկ Խորվաթիայի հավաքականը, տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը, առաջին տեղով է դուրս եկել փլեյ-օֆֆ: