Ավստրալացին նկարահանել է ջրից դուրս ցատկող 20 տոննանոց կետին (լուսանկարներ)
Ավստրալիայի արևելյան ափին նկարահանել են 20 տոննանոց սապատավոր կետին՝ ջրից դուրս ցատկելու պահին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցատկն անմահացրել է վայրի բնության լուսանկարիչ Ջոն Գուդրիջը՝ կետերի ուսումնասիրությանն ուղղված կրուիզի ժամանակ:
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ ու տևեց ոչ ավելի, քան 2 վայրկյան: Այն օրը մենք մի քանի կետ տեսանք, սակայն ոչ այսքան դրամատիկ բաներ»,- պատմել է լուսանկարիչը:
Նշվում է, որ մեծահասակ սապատավոր կետերը մեծանում են մինչև 18 մետր և կշռում 50 տոննա:
Ավստրալիայի արևելյան ափին ամեն տարի՝ ապրիլից մինչև նոյեմբեր, Անտարկտիկայից եկող սապատավոր կետեր են հայտնվում:
Ջոն Գուդրիջը