Թխվածքներ, որոնք առաջին հայացքից վանում են (լուսանկարներ)
Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է համեղ և օգտակար սնունդ, սակայն ոմանք կարևորում են նաև ուտելիքի տեսքը: Այսպիսի մարդիկ գնահատում են ոչ միայն ճաշատեսակների համը, այլ նաև՝ գեղեցկությունը:
Շեֆ խոհարար Բեն Չերչիլը որոշել է կոտրել ուտելիքի տեսքին վերաբերող բոլոր կարծրատիպերը. նա դեսերտներ է պատրաստում, որոնք կրկնօրինակում են ամենօրյա օգտագործման իրերի տեսքը:
Շատերին կարող է զարմանալի թվալ, սակայն Չերչիլի արտասովոր արվեստը նույնպես գնահատողներ ունի. շեֆ խոհարարը գրեթե 10 հազար հետևորդ ունի Instagram-ում, որտեղ նա ներկայացնում է իր աշխատանքները:
Կեղտոտ սպունգ, փտած նարինջ և մոխրաման. այս ամենն ախորժելի է թվում Չերչիլի աշխատանքների սիրահարներին: