Չինչին համայնքի ղեկավարից հափշտակվել է 200 հզր դոլար. գործը դատարանում է
Չինչին համայնքի ղեկավարից հափշտակվել է 200 հզր դոլար։
Քաղաքացին, ըստ մեղադրանքի, ներկայացել է որպես բարեգործական ընկերության ներկայացուցիչ և Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավարից հափշտակել է խոշոր չափի գումար:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Նարա Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանին ներկայանալով իբրև «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու և Տավուշի մարզերում իրականցվող ծրագրերի պատասխանատուն, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 97 000 000 ՀՀ դրամին համարժեք 200 000 ԱՄՆ դոլար գումար:
Նարա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործն ուղարկվել է Դիլիջանի դատարան և մակագրվել դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին: