ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում կատարված խուզարկություններից
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: