Թրամփն առաջարկել է ռեստորանին պատուհանները լվանալ, այլ ոչ թե դուրս հանել իր մամուլի քարտուղարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ավելի շատ ուշադրություն հատկացնել պատուհանները և դռները լվանալու վրա այն ռեստորանին, որը հրաժարվել էր սպասարկել նրա մամուլի քարտուղար Սարա Սանդերսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Սանդերսը գրել է Twitter-ի իր էջում, որ ամերիկյան Լեքսինգթոն քաղաքի ռեստորաններից մեկում հրաժարվել են նրան սպասարկել այն պատճառով, որ նա աշխատում է ԱՄՆ նախագահի համար:
«Red Hen ռեստորանը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր կեղտոտ դռների և պատուհանների վրա, ոչ թե հրաժարվի սպասարկել այնպիսի հիանալի մարդու, ինչպիսին է Սարա Սանդերսը: Ինձ մոտ միշտ կանոն էր, որ եթե ռեստորանը կեղտոտ է դրսից, այն կեղտոտ է նաև ներսից»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել է, որ ռեստորանի սեփականատեր Ստեֆանի Վիլկինսը, ով հրաժարվել է սպասարկել Սարա Սանդերսին, իր քայլը բացատրել է սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված Դոնալդ Թրամփի քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշմամբ: Նա մասնավորապես որոշել է չսպասարկել մամուլի քարտուղարին այն պատճառով, որ իր աշխատակիցներից մի քանիսը դժգոհ են եղել բանակում տրանսգենդերների ծառայության վերաբերյալ Թրամփի սահմանած արգելքի վերաբերյալ: