Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կինտերոյի ծառայություններով:
25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Պորտուին», սակայն ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթում»:
Արգենտինական ակումբը կարող է գնել խաղացողին 4 մլն եվրոյով:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին անձամբ է ցանկանում կոլումբիացուն տեսնել իր թիմում, ում հետ աշխատել է «Պորտուն» մարզելու տարիներին:
«AS»-ը հայտնում է, որ «սերուցքայինների» ղեկավարներն արդեն կապվել են Կինտերոյի գործակալի հետ: