Ալեքսանդր Լապշինը Նյու Յորքում բարձրացնելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով 38-րդ նստաշրջանում՝ հանդես գալով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին խոսքով:
Ինչպես բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում, իր ելույթից առաջ ադրբեջանցիները համացանցում կեղծ լուրեր են սկսել տարածել, որի համաձայն՝ Լապշինը, իբրև գաղտնիքներ է «տարածել»: «Ինչ գաղտնիքներ կարող է տարածել ճանապարհորդը՝ անհասկանալի է: Այժմ իմ նամակագրության կեղծ նմուշներ են հրապարակել, որոնց համաձայն՝ ես իբրև թե գումար եմ պահանջում «հայ եղբայրներից»: 100 տոկոսանոց սուտ, նման նամակագրություն երբևէ չի եղել և չկա»,- իր էջում գրել է Լապշինը:
Նա անդրադարձել է իր անվտանգության և իր մասին նորանոր կեղծ տեղեկություններիի հավանական տարածման հարցերին:
Բլոգերը շեշտել է, որ մտադիր է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին հարցերը բարձրացնել նաև այլ ատյաններում, այդ թվում և Բրյուսելում: