«Իրատես». ՀՀ գլխավոր դատախազի երբեմնի տեղակալը բացել է սեփական «Պանդորայի արկղը»՝ իր վրա սևեռելով պատկան մարմինների ուշադրությունը
«Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազի երբեմնի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը վերջին շրջանում աշխուժացել է և հիշել իր պաշտոնավարման օրերը, «գտնելով», որ իրեն հանիրավի են ազատել դատախազի տեղակալի պաշտոնից, փորձելով իր վրա հրավիրել նոր իշխանությունների ուշադրությունը՝ որոշակի ակնկալիքներով, լրիվ հակառակ արդյունքի է հասել:
Էրեբունու հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» բիզնեսներով զբաղված՝ կոռուպցիայի դեմ պայքարը սպասարկող երբեմնի դատախազի տեղակալն այդպիսով բացել է սեփական «Պանդորայի արկղը»՝ իր վրա սևեռելով պատկան մարմինների ուշադրությունը: «Նրան անգամ պաշտոնանկության օրերին իր մտերիմ Աղվան Հովսեփյանը չցանկացավ տանել իր մոտ աշխատանքի, ուր մնաց մենք ցանկանանք «օգտվել նրա «ծառայությունից» ու «կենսափորձից»,- ասաց նոր իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: