Մեսսին, Դիբալան և Դի Մարիան բաց են թողել Արգենտինայի հավաքականի մարզման մի մասը
Արգենտինայի հավաքականի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Պաուլո Դիբալան, ինչպես նաև կիսապաշտպան Անխել դի Մարիան բաց են թողել հավաքականի մարզման մի մասը:
Արգենտինայի հավաքականը երեկ է մարզում անցկացրել.
«Մեսսիի, Դիբալայի և Դի Մարիայի հետ ամեն ինչ կարգին է: Մարզչի որոշմամբ նրանք լքեցին մարզումը ավարտից 20 րոպե առաջ, որպեսզի մերսողների հետ վերականգնողական կուրս անցնեն»,- պարզաբանել են Արգենտինայի հավաքականի մամուլի քարտուղարությունից:
ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը, հիշեցնենք, կխաղա Խորվաթիայի ընտրանու հետ:
Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին Նիժնի Նովգորոդում: