Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականին տեղափոխող օդանավի շարժիչը հրդեհվել է օդում (տեսանյութեր)
Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող Սաուդյան Արաբիայի հավաքականին տեղափոխող Airbus A319-100 օդանավի շարժիչը հրդեհվել է Դոնի Ռոստով մեկնելիս, բարեբախտաբար՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, փոխանցում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստները մեկնում էին Դոնի Ռոստով՝ Ուրուգվայի հետ խաղին մասնակցելու համար։ Արտակարգ իրավիճակը ֆուտբոլիստները հասցրել են տեսանկարահանել իրենց սմարթֆոններով, տեսանյութը հայտնվել է համացանցում։
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հայտարարություն է տարածել, որում հավաստիացրել է, որ թիմն ու աշխատակազմն «անվտանգության մեջ են»։ Նշվել է, որ շարժիչի հրդեհման պատճառ է դարձել «աննշան տեխնիկական անսարքությունը»։
«Россия» ավիաընկերությունն իր հերթին հայտնել է, որ շարժիչն, ըստ նախնական տվյալների, հրդեհվել է՝ դրանում թռչնի հայտնվելու պատճառով։