Ուժեղ քամու և կարկտի հետևանքով Ստեփանակերտում վնասվել են շենքերի տանիքներ և տներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր
Այսօր ժամը 14:03-ին, հաշվի առնելով կարկտավտանգ ամպերի կուտակումը, գործարկվել են հակակարկտային կայանները: 14:13-ին մայրաքաղաքում և մերձակա մի քանի համայնքներում սկսվել է կարկուտ, հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ: