ԱԱ-2018. Հրապարակվել է Կոստա-Ռիկա-Սերբիա խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը
Այսօր տեղի ունեցավ ԱԱ-2018-ի E խմբի առաջին խաղը, որում Սերբիայի հավաքականը Կոստա-Ռիկայի ընտրանուն հաղթեց նվազագույն հաշվով:
Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կոլարովը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հենց նա էր դարձել հանդիպման միակ գնդակի հեղինակը: Կոլարովը տուգանային հարվածով գեղեցիկ գնդակ խփեց Կելյոր Նավասի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:
E խմբի մյուս մասնակիցներն են Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները: