Ղազարյանի հաղթական գոլը «Սպորտինգին» զրկեց Չեմպիոնների լիգայից (տեսանութ)
Պորտուգալիայի առաջնության վերջին տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Մարիտիմուին»:
Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով ավելացված երկրորդ րոպեին դարձել է հաղթական գոլի հեղինակ:
Այս պարտությունից հետո «Սպորտինգը» 78 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և հանդես կգա Եվրոպա լիգայում: