Նադալը 1 մլն եվրո է պահանջել ATP 500-ի մրցմանը մասնակցելու համար
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 1 մլն եվրո է պահանջել Վիեննայում կայանալիք ATP 500 կատեգորիայի մրցաշարին մասնակցելու համար, որը կկայանա հոկտեմբերի վերջին Բազելի մրցաշարին զուգահեռ:
Բացի Նադալից, մրցաշարի կազմակերպիչները բանակցություններ են վարում Նովակ Ջոկովիչի, Չխուն Հյոնի և Քեյ Նիսիկորիի հետ:Այս մասին հայտնում է «Tennis World USA»-ը:
Սպասվում է, որ Վիեննայի մրցաշարին կարող են մասնակցել Գրիգոր Դիմիտրովը, Նիկ Կիրյոսը և Էնդի Մարեյը: Բանակցություններ են վարվել նաև Ալեքսանդր Զվերևի հետ, բայց մրցաշարի տնօրեն Հերվիգ Ստրական հայտնել է, որ նա չափազանց մեծ գումար է պահանջել: