Պոչետինո. Պրեմիեր լիգայում երրորդ հորիզոնականը զբաղեցնելը ֆանտաստիկ հաջողություն է
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լեսթերի» նկատմամբ (5:4):
«Հաղթելը այս խաղում շատ հաճելի էր: Սա շատ դիտարժան հանդիպում էր: Եվ երրորդ տեղով առաջնությունը ավարտելը ֆանտաստիկ ձեռքբերում է: Դա շատ բան է նշանակում ակումբի համար, ֆուտբոլիստների համար, երկրպագուների համար: «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ուրիշ մակարդակի վրա էին այս տարի:
«Ուեմբլիում» խաղալը դժվար էր առաջնության ամենասկզբից: Մեզ համար դժվար էր ամեն անգամ գալ այստեղ, երկրպագուներին ևս անհարմար էր: Բայց մենք ամենինչ արեցինք, որ մեզ տանը զգանք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում «BBC»-ն: