Աֆղանստանում 4 թալիբ պայթել է սեփական ականի վրա
Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Պակտիա նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղադրելու ժամանակ մահացել է «Թալիբան» ծայրահեղական շարժման չորս գրոհային:
Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանության հայտարարությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ահմադաբադ շրջանում: Գրոհայիններն ինքնաշեն պայթուցիկ սարքեր էին տեղադրում գլխավոր փողոցներից մեկում, երբ ականներից մեկը ժամանակից շուտ պայթեց:
Նշվում է, որ հակակառավարական զինված խմբավորումները հաճախ են պայթուցիկ նյութեր օգտագործում՝ ճանապարհներին ահաբեկչական ակտեր կազմակերպելու, ինչպես նաև՝ պաշտոնյաների և անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաները պայթեցնելու համար: